News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքում քարոզչության խոչընդոտման փաստով:

Հայաստանի ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ կայքէջերից մեկում տեղեկատվություն է հրապարակվել, թե Արարատի թիվ 18 ընտրատարածքում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են Աժ պատգամավորության թեկնածու Ռազմիկ Թեւոյանի` թռուցիկներ բաժանող կողմնակիցներին:

Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, որն իրականացնում է ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:

Քննության արդյունքների մասին կիրազեկվի լրացուցիչ:

Տպել
Ամենաշատ