News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ:

Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 010 529690 և 010 360297 հեռեխոսահամարներով: Ներկայումս նախապատրաստում են վիրավորների ցուցակը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի հետեւանքով նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 144 մարդ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան թիվ 3 հիվանդանոց՝ 20, «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ 20, «Նաիրի» բժշկական կենտրոն` 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 7 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա: ԱԻՆ-ը ճշտում է վիրավորների հստակ թիվը:

Ինչպես ավելի վաղ էինք հայտնել, մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ