News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում թիվ 12/33 ընտրատեղամասի մոտ բռնություն են կիրառել «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանի նկատմամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Էլինա Չիլինգարյանը:

Վերջինս պատմեց, որ  դպրոցի հենց դարպասների մոտ 89 համարի երթուղային է եղել  կանգնած եւ հարցրել է, թե սա վերջի՞ն կանգառն է եւ ուր է գնում, ինչին ի պատասխան ասել են, որ գծի մեջ չէ ու պատվիրված է: Ընտրատեղամասի մոտ լրագրողը նկատել է խմբված երիտասարդների, փորձել է տեսանկարահանել ընտրատեղամասը եւ «կադրի մեջ ընկած» երիտասարդներից մեկն առանց զգուշացնելու մոտեցել ու հարվածել է լրագրողի հենց այն ձեռքին, որով վերջինս բռնել էր տեսախցիկը:

Արդյունքում տեսախցիկն ընկել է ասֆալտին: «Մինչեւ ես ուշքի կգայի, եկավ հարվածեց երկրորդ անգամ, հետո որ սկսեցի գոռգոռալ, ուզում էին ձեռքիս կամերան վերցնել, չիպն էին ուզում հանել, քաշքշոց եղավ ու մի կերպ կամերաս վերցրեցի»,- ավելացրեց Էլինան:

Էլինային հրավիրել են ոստիկանություն եւ նա  ցուցմունք է տվել: Ոստիկանությունից նրան նաեւ փոխանցել են, որ ամենայն հավանականությամբ քրեական գործ կհարուցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ