News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունիսի 10-ին, երեք կմ-անոց մարաթոն կկազմակերպվի, որի նպատակն է տարբեր ընկերությունների շրջանում բնապահպանական եւ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումն է:

Golden Tulip Hotel Yerevan-ից NEWS.am-ին հայտնել են, որ մարաթոնին սպասվում է բանկային, ֆինանսական եւ այլ ոլորտների 100-150 ընկերությունների մասնակցություն:

Մասնակիցների ներդրումը, որը կկազմի 30 հազարական դրամ, կուղղվի Աջափնյակի վարչական շրջանի այգու վերանորոգմանը:

Յուրաքանչյուր ընկերություն կարող է ներկայանալ մեկ կամ մի  քանի թիմերով` յուրաքանչյուրում 3-ական մարդ:

Հաղթող թիմը Austrian Airlines ընկերությունոից Վիեննա այցելելու իրավունք կստանա, որտեղ կմասնակցի սեպտեմբերին կայանալիք Vienna Business Run մարաթոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ