Վրաստանում աճում է «խոզի գրիպով» վարակված երեխաների քանակը: Միայն անցած մի քանի օրվա ընթացքում Թբիլիսիի Իաշվիլիի անվան հիվանդանոց հոստպիտալացվել է 90 երեխա, որոնց մեծամասնության մոտ հաստատվել է վիրուսի առկայությունը:
Բժիշկների խոսքով, թերապեւտիկ բաժանմունքներում գրեթե բոլոր տեղերը զբաղեցված են, ներկա դրությամբ կլինիկայում կա 60 երեխա: Նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Վրաստանում կա A/H1N1 վիրուսի լաբարատոր հաստատված 580 դեպք: Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող երեք վարակվածների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, քանի որ թոքերի երկկողմանի բորբոքում կա, եւ հիվանդներին արհեստական շնչառություն են տալիս:
Բժիշկներն ասում են, որ հիվանդների ծանր վիճակը պայմանավորված է ուշ հոսպիտալացմամբ: