News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը


Աշխարհահռչակ կիթառահար,  Grammy-ի մրցանակակիր Թոմ Մորելոն  ներկայացրել է  «The World Wide Rebel Tour» կոչվող նոր նախագիծը` փաստագրական ֆիլմ, որը պատմում է երգչի ստեղծագործական կյանքի մասին: Նախագծում ընդգրկված են ֆիլմերի 42 տարբերակներ, որոնք արված են տարբեր երկրների, այդ թվում` Հայաստանի համար:

Յուրաքանչյուր սերիայում երաժիշտը պատասխանում է տվյալ երկրի համար հատուկ ընտրված հարցերին:  Հայաստանի մասին ֆիլմում հարցերը նրան ուղղում է «System of a Down»  խմբի երաժիշտ Սերժ Թանգյանը:

Նշենք, որ Մորելոն Թանգյանի հետ սոցիալական արդարության համար պայքարող  «Axis of Justice» (Արդարության առանցք) ոչ կառավարական կազմակերպության հիմնադիրներից են:

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարեւոր է կազմակերպության համար, քանի որ պատմության մոռացումը հանգեցնում է դրա կրկնության: Մեր կազմակերպության կարեւոր նպատակներից մեկը Հայոց ցեղասպանության մասին իրազեկմանն աջակցությունն է»,-ասել է Մորելոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news