News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում, մայիսի 16-ին, անհայտ անձը մեքենայով բախվել է լյուքս դասի մեքենաներ վաճառող ավտոսրահին: Մեքենան վնասել է խանութի ապակե դռները, ապա բախվել ներսում կայանված թանկարժեք մեքենաներին, որոնք պատկանում են հայտնի մարդկանց, հաղորդում է abc-ն:

Ավտոսրահի սեփականատեր Սթիվ Սաղդեջյանն ասել է, որ խանութին շուրջ 200 հազար դոլարի վնաս է պատճառվել:

Միջադեպի մեղավոր վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ նրա մեքենայի հետեւի նստատեղին գտնվող կինը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Վնասված մեքենաների շարքում են դեղին Ferrari, կարմիր Lamborghini եւ արծաթագույն TVR Tuscan S:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ