News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նրա խոսքով, այսօր` այս պահի դրությամբ ստացվել է միայն Արամ Սարգսյանի դիմումը: Արամ Սարգսյանը Հայ ազգային կոնգրես դաշինքի 3-րդ հորիզոնականում էր:

Ավելի վաղ ինքնաբացարկի դիմում էին ներկայացրել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը, արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանը եւ «Ժառանգություն» կուսակցությունից Լարիսա Ալավերդյանը:

Նշենք, որ Հանրապետություն» կուսակցությունն այսօր դուրս եկավ Հայ ազգային կոնգրեսի կազմից: Տեղի է ունեցել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են քաղխորհրդի անդամներն ու տարածքային կազմակերպության ղեկավարները:

Միաձայն որոշում է կայացվել դուրս գալ Հայ ազգային կոնգրեսի կազմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ