News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրամիություն սննդամթերքներից միայն վայրի խեցգետին է արտահանում: Այդ մասին, այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Նրա տեղեկացմամբ` ԵՄ-ն հայաստանյան արտադրողներից պահանջում է արտահանելիս իրականացնել ԵՄ չափանիշներին համապատասխան լաբարատոր փորձաքննություն: «Այդ պատճառով Հայաստանից ԵՄ երկրներ արտահանվում է միայն վայրի խեցգետին, քանի որ մեր ստանդարտները անասնաբուծության կոնկրետ այդ ճյուղում ԵՄ սննդի անվտանգության լաբորատոր փորձաքննության չափանիշներին համապատասխանում են»,- ասաց Ա. Բախչագուլյանը:

Նշենք, որ 2011 թ. Հայաստանում 1000 տոննա վայրի խեցգետին որսալու թույլտվություն է տրվել, իսկ 2012 թ.` 800 տոննա:

Ա. Բախչագուլյանի խոսքով, Հայաստանը պետք է ստեղծի լաբորատոր փորձաքննությունների ցանց` ԵՄ չափանիշներին համապատասխանելու համար:  Նա նաեւ հիշեցրեց, որ սննդամթերքի անվտանգության պետական ռազմավարության շրջանակներում ԵՄ արտահանման գերակա ուղղություններ են սահմանվել ձկնեղենը, միրգ-բանջարեղենն ու մեղրը:

Այդ նպատակով արդեն հունիսի 1-ից ձկնաբուծական տնտեսությւոններում կսկսի մոնիտորինգ, որի արդյունքները կներկայացվեն ԵՄ սննդի անվտանգության մարմիններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ