News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ցանկանում է իր կուսակիցներին տեսնել Դիարբեքիրի, Վանի եւ Շրնաքի քաղաքապետերի պաշտոնում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  քուրդ կուսակցապետը լրագրողների հետ զրույցում նշել է, թե քրդական կուսակցությունն էլ ցանկանում է Փարիզի, Հռոմի եւ Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել, սակայն չի լինում, իհարկե։ «Ինչքան մեր երազած քաղաքներին տիրանալը դժվար է, այնքան էլ Էրդողանի համար դժվար է տիրանալ Դիարբեքիր, Վան եւ Շրնաք քաղաքներին։

Նշենք, որ վերոնշյալ քաղաքների բնակչության ճնշող մեծամասնությունը քրդեր են եւ ամեն անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթում են քրդական կուսակցության անդամները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ