News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը 2012 թ. հունվար-ապրիլին կազմել է 7.2 %` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ (շտապ հավաքագրված տվյալների վրա):

Հիշեցնենք, որ մարտի տվյալներով տնտեսական ակտիվության մակարդակը 6.1% էր:

Տնտեսական ակտիվության հիմնական շարժիչ ուժը շարունակում է մնալ արդյունաբերությունը` աճը 4 ամսում 15.3% է: Շարունակում է բարձր մնալ նաեւ ծառայությունների ոլորտի աճը` 10.1%: Գյուղատնտեսությունում արձանագրվել է 1.1% աճ, իսկ առեւտրի շրջանառությունն աճել է 0.9%-ով:

Շարունակվում է շինարարության անկումը` 5.2%:

Ի դեպ` վիճակագրությունը հաստատում է, որ ապրիլին տեղի է ունեցել մանրածախ առեւտրաշրջանառության առաջանցիկ աճ նախորդ ամիսների նկատմամբ: Այսպես` ապրիլին առեւտրի շրջանառությունը մարտի նկատմամբ աճել է 3.4 %-ով, իսկ նախորդ տարվա ապրիլի նկատմամբ` 2.5%-ով: Վերջին մեկ տարում մանրածախ առեւտրաշրջանառության ամսական աճը (չհաշված նախաամանորյա շրջանը) որպես կանոն չի գերազանցել 1%-ը: Առավել հավանական է, որ առեւտրի շրջանառության աճը պայմանավորված է նախընտրական գործընթացներով:

Միջին ամսական աշխատավարձը հունվար-ապրիլին 115.2 հազ. դրամ է (295 դոլար), աճը` 5.3%: Ընդ որում` ոչ պետական սեկտորում միջին աշխատավարձը 142.7 հազ. դրամ է (աճը` 5.6%), իսկ պետական սեկտորում` 92.3 հազ. դրամ (աճը` 4.7%):

Արտաքին առեւտրաշրջանառությունն առաջին եռամսյակում 1.7 մլրդ դոլար է, աճը` 10.3%: Արտահանումը 440 մլն դոլար է (աճը` 17.8%), ներմուծումը` 1.3 մլն դոլար (աճը` 8.7%):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ