News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Չնայած Բաքվի բոլոր ջանքերին` հառնել որպես Եվրոպայի ամենաժողովրդական մրցույթի` «Եվրատեսիլի» ժամանակակից մայրաքաղաք, արեւմտյան մամուլը մեծ ուշադրություն է դարձրել մարդու իրավունքների խախտումներին, կոռուպցիային եւ Ադրբեջանի այլ «ձեռքբերումներին»:

Քննադատությունը սկսվել էր մրցույթի սկսվելուց ամիսներ առաջ, Բաքվում տներից մարդկանց վտարելու, լրագրողուհուն սեռական բնույթի տեսագրությամբ շանտաժ անելու, խաղաղ ցուցարարներին ցրելու փաստերով:

«Վառ մրցույթը նախկին խորհրդային հանրապետության մասին բազմաթիվ հիշատակումների պատճառ է դարձել, սակայն Ադրբեջանը ոչ միշտ է երեւում լավ լույսի ներքո»,- գրում է The Los Angeles Times-ը: Ինչպես նշում է թերթը, մրցույթը շատերին հնարավորություն տվեց խոսել առկա խնդիրների մասին:

«Էլ ե՞րբ մենք կարող ենք աղմուկ բարձրացնել: «Եվրատեսիլը» լավ հնարավորություն է, այլ ժամանակ մեզ վրա ուշադրություն չեն դարձնի»,- ասել է Բաքվի մի բնակչուհի The Financial Times-ի հետ զրույցում:

The Irish Times-ն իր հերթին նշում է, թե Ադրբեջանում դեռ 70-ից ավելի քաղբանտարկյալներ կան, այդ թվում` լրագրողներ, նշվում է որ երկրում «անկախ դատական համակարգ գոյություն չունի»:

«Արեւմուտքի հետ Ադրբեջանի ջերմ հարաբերությունները քննադատության առակա են դարձել իրավապաշտպանների կողմից, որոնք կարծում են, թե տնտեսական շահերը գերակայել են ժողովրավարական արժեքներին»,- գրում է Associated Press-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ