News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցի չորս բայկերներ հայտնվել են Իրաքի ռազմական բանտում` երկրի վիզային ռեժիմը խախտելու մեղադրանքով:

Ռուսաստանցի մոտոցիկլիստներին Բաղդադում ձերբակալել էին մայիսի 20-ին: Ձերբակալվածների մեջ են մոսկվացի Ալեքսանդր Վարդանյանցն ու նրա որդին` Մաքսիմ Իգնատեւը, Տուլայից Օլեգ Մաքսիմովն ու հայտնի պետերբուրգցի ճանապարհորդ Օլեգ Կապլաեւը:

Նախնական տեղեկություններով, նրանք եղել են Թուրքիայում, Իրանում եւ մայիսի 17-ին մտել են Իրաքի տարածք, որտեղից պետք է ուղեւորվեին Պակիստան եւ Աֆղանստան: Սակայն մայիսի 20-ին նրանց ձերբակալել եւ տեղափոխել են Բաղդադի բանտ:

Շնորհիվ ռուսական դիվանագետների, ձերբակալվածներին հանել են բանտային խցից եւ տեղափոխել սովորական սենյակ:

Նրանց խնդիրները ծագել են Վարդանյանցի եւ Իգնատեւի փաստաթղթերի պատճառով, որում իբր սխալ վիզաներ են ձեւակերպվել:

Ձերբակալվածների հարազատներից մեկը պատմել է, որ նրանց ծեծում են բանտում, մեղադրում լրտեսության մեջ ու սպառնում մահապատժով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ