News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 250 ընկերություններ այսօր` մայիսի 25-ին հավաքվել էին «Կոնգրես» հուրանոցում` ի մի բերելու ինովացիոն նախարարություն ստեղծելու առաջարկության շուրջ իրականացված աշխատանքները: Այդ ջանքերը կոորդինացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: Ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի`հարցը բարձրացվել է մի քանի տարի առաջ, իսկ անցյալ տարի ներկայացվել է նաեւ ՀՀ նախագահին;  Կ. Վարդանյանը նշեց, որ ՏՏ ոլորտին վերաբերող գործառույթները ցրված են տարբեր գերատեսչություններում, ինչը դժվարացնում է որոշումների մշակումն ու ընդունումը:  «Կառավարության նիստում մարդ լինի, որ վեր կենա ասի` իմ առջեւ խնդիրներ եք դնում, ու ես դրանք լուծում եմ»,- հայտարարեց Կ. Վարդանյանը:

Լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանից փորձեցին ճշտել նախարարության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, սակայն նա խուսափողական պատասխաններ տվեց: Նշենք, որ ՏՏ ոլորտի կարգավորումը իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ