News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոստիկանության ծառայողները, մայիսի 25-ին, Երեւանի «Մալաթիա» տոնավաճառից բերման են ենթարկել 25-ամյա Քնարիկ Թ.-ին, ով մայիսի 25-ից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով:

Նույն օրը. ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նորքի 9-րդ զանգվածի մի բնակարանից բերման են ենթարկել 36-ամյա Վլադիմիր Մ.-ին, ով մայիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի մեղադրանքով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Նույն օրը, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 23-ամյա Մհեր Ս.-ին, ով ապրիլի 28-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ