News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երիտասարդ հանրապետականներն, այսօր` մայիսի 26-ին, հանդիպում-քննարկում են ունեցել P.ART ընկերություն ղեկավար, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են սոցիալական ցանցերում առավել ակտիվ երիտասարդ հանրապետականները։ Քննարկվել են մի շարք թեմաներ, հատկապես արծարծվել են հայաստանյան քաղաքական դաշտում Ֆեյսբուքի ունեցած դերին, PR տեխնոլոգիաներին առնչվող հարցեր։

Ըստ բանախոսի, Ֆեյսբուքն ամբողջ աշխարհում իրական քարոզչական գործիք է քաղաքական, կոմերցիոն, հասարակական դաշտերում։ Այն օգնում է նաեւ հասկանալու մարդկանց վերաբերմունքը, սպասելիքները երկրում կատարվող տարբեր փոփոխությունների հանդեպ, պարզելու, թե հանրությունն ինչից է գոհ, ինչից` դժգոհ։ 

Քննարկման ընթացքում բանախոսը ներկայացրել է, թե ինչ հնարավորություններ կարող են տալ սոցիալական ցանցերը երիտասարդ քաղաքական գործչին, անդրադարձ եղավ նախընտրական շրջանում Ֆեյսբուք սոցիալական ցանցի արդյունավետությանը, հանրության հետ շփվելու նրբություններին։ Գնահատական է տրվել նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժերի ծավալած գործունեությանը սոցիալական ցանցերում։

Հանդիպման գլխավոր նպատակը երիտասարդներին քարոզչական գործիքներին, PR էթիկային ծանոթացնելն էր, ինչպես նաեւ՝ սոցիալական ցանցերն առավել արդյունավետ օգտագործելու հնարավորություններին ծանոթացնելը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ