Ադրբեջանում պաշտոնական թերթերը չեն հիշատակել շվեդ երգչուհի Լորինի հաղթանակի մասին «Եվրատեսիլ-2012» մրցույթում:
Երգչուհու լուսանկարները բարդ էր գտնել պաշտոնական պարբերականների էջերում, իսկ մամուլի ասուլիսի մասին որեւէ բառ չի հաղորդվել:
Լորինը նման վերաբերմունքի է արժանացել Ադրբեջանում խոսքի ազատությունը խախտողներին քննադատելու համար: Նա ցուցադրաբար հանդիպում է ունեցել «Երգիր հանուն ժողովրդավարության» ակցիայի մասնակիցների հետ: Երգչուհին առաջին օրվանից ոչ միայն երկրպագուների, այլեւ քաղաքացիական հագուստով աշխատակիցների ուշադրության կենտրոնում էր, իսկ նրա արտահայտությունները գրաքննվում էին հանրային հեռուստաընկերության եթերում:
Սակայն նույնիսկ հաղթողի կարգավիճակում նա շարունակել է իր աջակցությունը հայտնել ազատության համար պայքարողներին: