News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար մայիսի 28-ը հաղթանակների խորհուրդ ունի: Այս մասին, այսօր` մայիսի 28-ին` Սարդարապատի հուշահամալիր կատարած այցելության ժամանակ ասաց անձամբ Վլադիմիր Գասպարյանը: «Երբ  հայ ժողովուրդը միասին է, միաբան է, մենք հաղթում ենք: Սա մայիսը եզրափակող մեր տոնն է եւ ես կարծում եմ, որ մեր սերունդները նման հաղթանակի տոներով պետք է դաստիարակվեն, այլ ոչ թե եղեռններով եւ պարտվողական մտածելակերպով»,- նշեց ոստիկանապետը:

Անդրադառնալով Ներքին գործերի նախարարություն ստեղծվելու վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Եվրամիության եւ ԵԱՀԿ-ի պահանջներից մեկն է Ներքին գործերի նախարարություն ստեղծելը, բայց դա ծրագրային է: Միեւնույն ժամանակ, նա բացառեց  իր` Պաշտպանության նախարար նշանակվելու մասին տարաված տեղեկությունները. «Ես ոստիկան եմ»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Հայաստանը նշում է Հանրապետության օրը: 1918թ. մայիսին  հայկական կանոնավոր ուժերը եւ կամավորները կարողացան կյանքի ու մահու համար մղվող պայքարում փայլուն հաղթանակ տանել թվաքանակով անհամեմատ ավելի շատ թուրքական ուժերի նկատմամբ` թույլ չտալով նրանց ներխուժումը Երեւան:

Հաղթանակը հայ ժողովրդին թույլ տվեց վերականգնել դարեր առաջ կորցրած պետականությունը: Ուղիղ 94 տարի առաջ Թիֆլիսում Հայ ազգային  խորհուրդը հռչակեց Հայաստանի անկախությունն ու Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը: «Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանվորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»,-հենց այդ ձեւակերպումն է տեղ գտել Հայաստանի անկախության հռչակագրում:

Անգնահատելի է Հայաստանի Առաջին հանրապետության դերը պետական կառավարման մարմինների ստեղծման գործում:

Ավանդաբար մայիսի 28-ին հիմնական միջոցառումներն անցկացվում են Սարդարապատում, որը հավերժացնում է հայ ժողովրդի հերոս զավակաների հիշատակը, որոնք 1918թ-ին կանգնեցրին թուրքերի ներխուժումը երկիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ