News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին, այսօր` մայիսի 28-ին, հայտարարել է շարժման գերակայություններն ապագայի համար, նա չի ցանկանում միսիոներ դառնալ, եւ պատգամավորի թեկնածուների ցանկ է ներկայացնելու: Նա նաեւ հայտարարել է, թե մտադիր է հանդիպել Հիլարի Քլինթոնին, երբ վերջինս այցելի Վրաստան, սակայն դեռ չգիտի, թե ինչպես:

«Մեզ այսօր միսիոներ պետք չէ, եւ ես փորձում եմ անել ամեն ինչ, որ ժողովրդի մեջ նման տրամադրություններ եւ էյֆորիա չառաջանա»,- ասել է Իվանիշվիլին` նկատելով, որ երբ մայիսի 27-ի ակցիայի ժամանակ վանկարկում էին իր անունը, չի դադարեցրել ելույթը:

Ընդդիմության առաջնորդը նշել է, թե հունիսի սկզբին ներկայացնելու է մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների առաջին խմբին: «Կան մի քանի բարդ տարածաշրջաններ, որտեղ դեռ թեկնածուների ընտրությունը չի ավարտվել, ուստի հունիսի սկզբին կներկայացնենք մի մասին»,- նկատել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ