News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային Ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինիս խոսքով, առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու խմբակցության քարտուղարը: Նշենք, որ գործող քարտուղար Արամ Սաֆարյանը ընտրություններից հետո ինքնաբացարկ է ներկայացրել եւ խորհրդարանում այլեւ չի լինի:

ԲՀԿ-ն նոր խորհրդարանում կունենա մշտական հանձնաժողովների չորս նախագահ: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, 12 հանձնաժողովներից եւս երեքի փոխնախագահները կլինեն ԲՀԿ-ից:

«Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, հանձնաժողովի չորս նախագահ եւ երեք տեղակալ կունենա ԲՀԿ-ն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: Նա նաեւ նշեց, թե դեռ հայտնի չէ` ովքեր են զբաղեցնելու այդ պաշտոնները: «Պարոն Ծառուկյանը այսօր նոր կվերադառնա Երեւան: Մենք կգումարենք խմբակցության նիստ եւ բոլոր հարցերի պատասխանները կունենանք»,- նշեց Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ