News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` մայիսի 30-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցի թիվ 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, եւ երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: Տեղում պարզվել է, որ բետոնապատման աշխատանքներ իրականացնելիս մետաղյա կառուցատարրերի տակ է մնացել աշխատակից 53-ամյա Ա. Բարսեղյանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության բրիգադը տուժած Ա. Բարսեղյանին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում են գտնվել Երեւանի փրկարարական վարչության եւ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատիվ խմբերը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ