News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վոլգոգորադի մարզի հետաքննչական վարչության աշխատակիցներն զբաղում են Վոլգոգրադի համալսարանի 20-ամյա հայազգի ուսանողուհու անհետացման գործով:

Աղջիկը առեւանգվել է  սոցիալական ցանցում ադրբեջանցի ուսանողի էջը պատճենելու համար:

Ինչպես հաղորդել են քննիչները, կես տարի առաջ անհատ անձն ամբողջությամբ ներբեռնել եւ պատճենել է 23-ամյա ադրբեջանցի ուսանողի` «Вконтакте» սոցիալական ցանցում գտնվող էջը: Այդ պահից սկսած ինտերնետ-կլոնը երիտասարդի հարզատներին, ընկերներին եւ ծանոթներին վիրավորական եւ սպառնալից նամակներ է ուղարկել:

Երիտասարդի ընկերներից մեկը, ով նման հաղորդագրություն է ստացել, դիմել է ոտիկանություն: Ստուգումների ժամանակ պարզվել է, որ հաղորդագրությունները հայ ուսանողուհու համակարգչից են ուղարկվել:

Հաջորդ օրը աղջիկը համալսարան գնալու ճանապարհին անհետացել է: Նրա հեռախոսից հարազատներին հաղորդագրություն է ուղարկվել, որում ասսվել է, որ նա առեւանգվել է: Աղջկան տեղափոխել են Մոսկվա, որտեղ նրան հաջողվել է փախչել եւ դիմել ոստիկանություն: Ներկայումս նա գտնվում է ազգականների մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ