News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Փորձագիտական ծառայություններ ձեռք բերելու համար ՀՀ կառավարությունը 1.8 մլն դրամ կհատկացնի «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին: Հարցը ներառված է հունիսի 7-ի կառավարության նիստի օրակարգում:  Ընդ որում` գումարը «Նորավանքին» տրամադրվելու է նվիրաբերության պայմանագրի հիման վրա` կառավարության պահուստային ֆոնդից:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը ստեղծվել է 2000թ.` ՀՀ կառավարության որոշմամբ: Նրա կանոնադրության համաձայն` Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի գործող վարչապետն է: Այն հանդիսանում է ռազմավարական հետազոտությունների եւ նորարարական մշակումների կենտրոն, որն աշխատում է արդի «ուղեղային կենտրոնների» ոճով:

Հիմնադրամը հրապարակում է «21-րդ դար» եւ «Գլոբուս Ազգային անվտանգություն» հանդեսները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ