News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բորբոքելով Թբիլիսիի ռեւանշիստական ձգտումները` Վաշինգթոնում լիովին չեն գիտակցում պատասխանատվության չափը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

Լուկաշեւիչը հիշեցրել է, որ «հենց ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի այլ երկրների ակտիվ քաջալերումը, ՆԱՏՕ-ում Վրաստանի ընդգրկվելու վերաբերյալ հայտնի  հուսադրումները եւ արտասահմանից զինամթերքի զանգվածային մատակարարումներն էլ Սահակաշվիլիի մոտ ձեւավորել են ամենաթողության եւ անպատժելիության  բարդույթը, որն էլ նրան մղել է հանցավոր արկածախնդրության Հարավային Օսիայում», հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Ըստ դիվանագետի` այսօր կատարվողն առաջացնում է «դեժավյուի զգացողություն»: «Դժբախտաբար, Վրաստանում տիկին Քլինթոնի արտահայտությունները հաստատում են, որ  Վաշինգթոնում Կովկասի 2008 թվականի դեպքերից դաս չեն քաղել», – բացատրել է նա:

Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակներում հունիսի 5-ին այցելել էր Բաթում, որտեղ աջակցություն էր հայտնել ՆԱՏՕ-ում ընդգրկվելու Վրաստանի ցանկությանը եւ Ռուսաստանից պահանջել էր 2008 թվականի համաձայնագրի բոլոր կետերի իրագործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ