News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիան լուրջ մտահոգություն է հայտնել դաժան միջադեպերի կապակցությամբ, որ տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին եւ հանգեցրել ութ զոհի վերջին օրերի ընթացքում: Ֆրանսիան երկու կողմերին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից եւ անշեղորեն պահպանել 1994թ. հրադադարի ռեժիմը: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար գոյություն չունի ռազմական եղանակ, ասվում է հայտարարության մեջ:

Կողմերը պարտավոր են անցնել հակամարտության կարգավորմանը ՄԱԿ-ի Խարտիայի եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ ծրագրավորված է այս տարվա հունիսին, Փարիզում, բանակցությունների շարունակման համար: «Մենք աշխատանք ենք տանում այդ հանդիպման նախապատրստման ուղղությամբ»,- նշում են հայտարարության հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ