News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կոնվերս բանկը մինչեւ օգոստոսի 31-ը կներգրավի նոր «ԱՄԱՌ» ավանդատեսակը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին բանկի մամուլի ծառայությունից, «Ամառ»-ը ժամկետային ավանդ է, որը հնարավորություն է տալիս կատարել ներդրում Կոնվերս բանկում նվազագույնը 1 տարի ժամկետով, ՀՀ դրամով եւ 12% տարեկան տոկոսադրույքով: Ավանդատուները հնարավորություն ունեն ավանդի դիմաց վճարվող տոկոսագումարները ստանալ ներդրման պահին: Ավանդի գործողության ժամկետի ողջ ընթացքում ավանդատուին տրամադրվում է նաեւ պահատուփերի ծառայությունից օգտվելու հնարավորություն՝ 50 տոկոս զեղչով:

«Ամառ» ավանդային ակցիայի շրջանակներում ավանդատուին առանց սպասարկման վարձի կտրամադրվի Visa Classic, Mastercard Standard, Visa Gold կամ Mastercard Gold քարտատեսակներից որեւէ մեկը՝ կախված գումարի մեծությունից եւ ավանդատուի ընտրությունից:

Ցանկության դեպքում կտրամադրվի նաեւ վարկային սահմանաչափ՝ 16% տարեկան տոկոսադրույքով՝ մինչեւ ավանդի պայմանագրի ժամկետի ավարտը:

Ավանդը պայմանագրով հաստատված ժամկետից շուտ` ներդրման պահից 3 ամիս հետո պահանջելու դեպքում կկատարվի տոկոսների վերահաշվարկ 6% տոկոսադրույքով, իսկ 6 ամիս Ñ»ïá պահանջելու դեպքումª 8% տոկոսադրույքով:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ