News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2012 թ. հունվար-ապրիլին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով ոչ առեւտրային նպատակներով Հայաստան են փոխանցել 388 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտներն ավելացել են մոտ 30 մլն դոլարով կամ 8.4%-ով: Նկատվում է տրանսֆերտների աճի տեմպի դանդաղում (հունվար-մարտին տրանսֆերտներն աճել են 10%-ով):

Այս տարվա ապրիլին Հայաստան մուտք է եղել մոտ 110 մլն դոլար տրանսֆերտ: Նշենք, որ մարտին տրանսֆերտները կազմել են 107 մլն դոլար, իսկ փետրվարին` 95 մլն դոլար: 

Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտների հիմնական աղբյուրը` այդ երկրից հունվար-ապրիլին մուտք է գործել մոտ 317 մլն դոլար, որը մոտ 36 մլն դոլարով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ըստ էության` տրանսֆերտների աճը տեղի է ունենում հենց Ռուսաստանի հաշվին: ԱՄՆ-ից մուտք լինող տրանսֆերտները կազմել են 24.8 մլն դոլար` նախորդ տարվա 22.8 մլն դոլարի համեմատ:

Ուկրաինայից եւ Ղազախստանից մուտք լինող տրանսֆերտները պակասել են, իսկ Գերմանիայից` ավելացել: Այս երկրներից Հայաստանը ամսական կտրվածքով ստանում է 1-1.5 մլն դոլար տրանֆերտ:

Թուրքիայից մուտք է եղել 562 հազ. դոլար (նախորդ տարվա 158 հազ. դոլարի համեմատ), դեպի Թուրքիա փոխանցվել է 1.1 մլն. դոլար (նախորդ տարվա 1.8 մլն դոլարի համեմատ):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ