News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հունիսի 7-ի երեկոյան Հայաստանի երկնքում նկատված տարօրինակ երեւույթը, ըստ ամենայնի, երկնաքար է եղել, որը հանգչել է մթնոլորտի վերին շերտերում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը: Նրա խոսքով` դրա մասին են վկայում մի շարք գործոններ, այդ թվում` երեւույթի կարճ տեւողությունը:

Ինչպես նշեց զրուցակիցը, հաղորդումներն այն մասին, թե օբյեկտի արձակած լույսը ծխի տեսք է ունեցել եւ ցրվել, նույնպես բոնորոշ է նման տիպի երեւույթներին:

Մեկնաբանելով ՉԹՕ-ի մասին տարածված խոսակցությունները, Միքայելյանը թերհավատորեն արտահայտվեց. «Մարդիկ հակված են բնության եզակի երեւույթները կամ տեխնոգեն բնույթի երեւույթները  ընդունել որպես գերբնական իրադարձություն, սակայն փորձը ցույց է տալիս, որ այդ մարդիկ միշտ սխալվում են: Եթե շարքային բնակիչներին դա հասկանալի չէ, չի նշանակում, որ դրանում մեղավոր է ՉԹՕ-ն կամ գոյություն չունեցող ինչ-որ բան»,-եզրափակեց փորձագետը:

Ինչպես տեղեկացրել էր  NEWS.am-ը, այսօր` հունիսի 7-ին, ժամը 21:45-ի սահմաններում, Հայաստանի տարբեր հատվածներից երկնակամարում տարօրինակ երկնային մարմին են նկատել` կոնաձեւ լուսային էֆեկտով:

NEWS.am-ի խմբագրությունը բազմաթիվ զանգեր էր ստացել ականատեսներից, ովքեր ապշահար պատմում էին իրենց տեսածի մասին:

Ականատեսների վկայությամբ, երեւույթը շատ կարճ էր տեւել, որի ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել էր, սկսել սպիտակ ծխի տեսք ընդունել, ապա արագ անհետացել:

Տարօրինակ երեւույթը նկատել էին Երեւանում, նաեւ Արմավիրի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, մասնավորապես, Կապան քաղաքում:

Նշենք, որ նման երեւույթ նկատվել էր նաեւ 2009 թվականի դեկտեմբերին, Նորվեգիայում, սակայն հետագայում պարզվել է, որ դա ռուսական հրթիռ է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ