News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկնակամարում հունիսի 7-ի ուշ երեկոյան երեւացած տարօրինակ լույսը, ապա դրա անհետացումը հնարավոր է արձակված բալիստիկ հրթիռի հետեւանքով եղած լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ հնարավոր է հաջորդող օրերին հայտարարություններ լինեն, որ Իրանը նոր երկար հեռահարության հրթիռ է փորձարկել: «Եթե նկատված երեւույթը իսկապես հրթիռի հետեւանքով էր, ապա հնարավոր է, որ Իրանն է նոր հրթիռ փորձարկում: Չեմ կարծում, որ սա այլ երկրների հրթիռ լիներ, քանի որ նրանց հետագծերը այսպես չեն գնում: Սակայն հնարավոր է, որ սա պարզապես նաեւ լուսային խաբկանք լիներ»,- նշեց փորձագետը:

Հովհաննիսյանը հիշեցրեց նաեւ, որ Իրանը վաղուց արդեն տիեզերական հրթիռներ արձակելու սեփական փորձեր է կատարում, եւ հնարավոր է, որ այն արբանյակ կամ ինչ-որ կենդանի էր արձակում տիեզերք:

Հիշեցնենք, որ 2009թ. նմանատիպ երեւույթ տեսանելի է եղել Նորվեգիայի երկնքում: Հաջորդ օրը, սակայն պարզ է դարձել, որ լուսային երեւույթը պարզապես ռուսական հրթիռի փորձարկման արդյունք է եղել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ