News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Պրիմորյեում տեղի է ունեցել դպրոցականների կողմից հասակակցին ստորացնելու դեպք: Տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է դեռահաս աղջիկների խումբը ծաղրում հասակակցին, հայտնվել է YouTube-ում: Երեւում է, թե ինչպես են աղջիկները զոհին պարտադրում հանել ներքնաշորը, ծնկի իջնել, համբուրել նրանց կոշիկները,  անբարո վիրավորում են նրան: Այդ ամենը տեղի է ունենում դաշտում: 

Տուժածի մայրը չի դիմել իրավապահ մարմիններին` վախենալով հրապարակումից: Դեպքը տեղի է ունեցել երեք ամիս առաջ: Դպրոցում գիտեն պատահարի մասին:

Տվյալ փաստով ստուգում կիրականացնի անչափահասների գործերով հանձնաժողովը: Ստուգումը կիրականացվի, չնայած այն հանգամանքին, որ տուժածի եւ նրա հարազատների կողմից հայտ չի ներկայացվել, գրում է «Ինտերֆաքսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ