News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Fleetwood Mac խմբի նախկին կիթառահար եւ վոկալիստ Բոբ Ուելչը ինքնասպան է եղել 65 տարեկան հասակում:

Հունիսի 7-ի կեսօրին, Ուելչի մարմինը` գլխին հրազենային վնասվածքով,  հայտնաբերել է նրա կինը` Թենեսի նահանգում գտնվող Նեշվիլի իրենց տանը: Ուելչը գրություն է թողել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Բոբ Ուելչը 1971-1974 թթ. եղել է Fleetwood Mac-ի կիթառահար, վոկալիստ եւ մի շարք երգերի հեղինակ, գրում է lenta.ru-ն:

1977թ, Ուելչը ձայնագրել է մենակատարի իր առաջին ալբոմը`«French Kiss», որը ճանաչվել է  «պլատինե»: Այդ ալբոմի «Sentimental Lady» երգը համարվում է Ուելչի ամենահայտնի ստեղծագործություններից: Նրա երկրորդ ալբոմը`«Three Hearts»-ը, համարվում է նրա ամենահայտնի գործը: Այն ճանաչվել է «ոսկե», սակայն այնուհետեւ նրա կարիերան անկում ապրեց:

Fleetwood Mac-ի վերելքն սկսվեց միայն Ուելչի հեռանալուց հետո:

1998թ., երբ Fleetwood Mac-ին ընդգրկեցին ռոք-ն-ռոլի փառքի սրահում, Բոբ Ուելչի անունն, ի տարբերություն մնացած մասնակիցների, չհիշատակվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ