News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում հերթական զանգվածային հաշվեհարդարն է տեղի ունեցել. մարդասպաննները 14 անդամահատված դիակներով բեռնատար են թողել Մեքսիկական Թամաուլիպաց նահանգի Սյուդադ Մանտեի քաղաքային վարչակազմի շենքի մոտ:

Պաշտոնապես չճշտված տվյալներով` սպանվածների կողքին գրություն է թողնված Zetas բառի տեսքով: Հավանաբար այդ թիվը մատնանշում է ոչ թե սպանվածների թիվը, այլ այն, որ հանցանքը գործել են Los Zetas հանցավոր խմբի անդամները, գրում է NEWSru.com-ը:

Ականատեսների խոսքով`աշխատանքային ժամերի թեժ պահին ոմն մեկը մեքենան կանգնեցրել է վարչակազմի շենքի մոտ եւ հեռացել:

Սկզբում դիակներով բեռնատարի լուրը հայտնվել է սոցցանցերում, հետո միայն իշխանությունները հաստատել են սահմռկեցուցիչ դեպքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ