News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ պահանջել միջազգային կառույցներից կանխարգելող քայլեր ձեռնարկել.

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ.

«Մենք` երիտասարդ համալսարանականներս մտահոգված ու վրդովված ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման եւ հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողություններ ծավալելու փաստով: Երիտասարդ համալսարանականները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին եւ միջազգային կազմակերպություններին դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը ու իրական քայլեր ձեռնարկել նման միջադեպերի կրկնումը բացառելու համար:

Երիտասարդ համալսարանականները համոզված են, որ Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող քայլերը կհանգեցնեն Արցախի անկախ հանրապետության միջազգային ճանաչմանը:

Երիտասարդ համալսարանականները կոչ են անում Ադրբեջանի բնակչությանը տուրք չտալ Ալիեւի կոռուպացված ռեժիմի ռազմատենչ հայտարարություններին եւ պայքարել, որպեսզի օր առաջ ազատվեն այդ ավտորիտար ռեժիմից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ