News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում 13-ամյա տղան դաժան կերպով հաշվեհարդար է տեսել ոստիկաների հետ: Հանցագործությանը մասնակցել են նաեւ երկու տղամարդ եւ նրա կրտսեր եղբայրը:

Ճանապարհային ոստիկանի նկատմամբ հաշվեհարդարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանը հետապնդել է նրանց` ճանապարհային կանոները խախտելու համար:

Երբ փախչող «Ժիգուլիի» բենզինը վերջացել է, իրավախախտները թեքվել են դեպի գյուղամերձ ճանապարհ եւ կանգ առել:

Ձերբակալության ժամանակ «Ժիգուլիի» վարորդը եւ ուղեւորները ակտիվ դիմադրություն են ցույց տվել ճանապարհային ոստիկաններին: Զինվելով փայտերով եւ մետաղե խողովակներով, նրանք 4 հոգով սկսել են հարվածներ հասցնել ոստիկաններին:

Արդյունքում 27-ամյա ոստիկանն ստացված վնասվածքներից տեղում մահացել է: Վերցնելով նրա տաբելային զենքը, չարագործները փախուստի են դիմել դեպքի վայրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ