News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Կանադացի հոգեկանին»` պոռնոդերասան Լուկա Ռոկկո Մանյոտին, ով Կանադայում ծանրոցներ է ուղարկել  իր իսկ սպանած չինացի ուսանողի մարմնի մասերով, կասկածում են եւս մեկ սպանաության մեջ, որը կատարվել է Լոս Անջելեսում:

66-ամյա Հերվի Մեդելինի սպանության մասին հայտնի է դարձել հունվարի 17-ին: Նրա գլուխը հայտնաբերել է մի կին` Հոլիվուդյան բլուրներում զբոսնելիս:Ավելի ուշ ոստիկանությունը նույն տեղում գտել է սպանվածի ոտքերն ու ձեռքերը, սակայն մարմնի այլ մասերն այդպես էլ չեն գտնվել: Սակայն Մանյոտի` այդ սպանությանն առնչություն ունենալու վերաբերյալ ուղիղ ապացույցներ չկան, հայտնում է Lenta. Ru-ն:

Հիշեցնենք, որ Մինյոտը կալանավորվել է հուլիսի 4-ին Բեռլինում, այն բանից հետո, երբ նրա նկատմամբ հայտարարվեց միջազգային հետախուզում չինացի ուսանող Լին Յունի սպանության կապակցությամբ: Գերմանացի դատախազները հունիսի 7-ին հայտարարեցին, որ հանցագործը կհանձնվի Կանադայի իրավապահներին հունիսի վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ