News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 7-ին, ժամը 18.30-ին, վարչություն է ներկայացել 42-ամյա մի կին եւ կամավոր հանձնել  ձեռքի նռնականետ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, գնդացրի 7,62 մմ տրամաչափի 132 փամփուշտ ու հայտնել, որ դրանք հայտնաբերել է նույն օրը իրենց հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս. զենք-զինամթերքը պատկանել է 1992 թ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված հորը:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 7-ին, ժամը 10.00-ին, Բարձրունի գյուղի 25-ամյա  մի բնակիչ վարչությունում կամավոր հանձնել է 16 տրամաչափի երկփողանի որսորդական հրացան եւ հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ