News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պակիստանի Գուլբերա շրջանի Փեշավար քաղաքում, այսօր` հունիսի 8-ին, հեռակառավարմամբ պայթուցիկ սարք է գործարկվել, երբ մոտակայքով անցել է կառավարական պաշտոնյաներով եւ նրանց ընտանիքներով ավտոբուսը: Ըստ վերջին տվյալների` զոհվածների շարքում եղել են մեկ երեխա եւ 4 կին:

Ավտոբուսում եղել է 30 մարդ: Տուժել են նաեւ փողոցի անցորդները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը: Սակայն տեսաբանները կարծում են, որ ահաբեկչության հետեւում կարող են կանգնած լինել «Թալիբանի» գրոհայինները, որոնք ակտիվ գործում են Պակիստանի հյուսիս-արեւմուտքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ