News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դնեպրոպետրովսկի պայթյունների գործի մասնակիցները կասկածվում են նաեւ 2011 թվականին Խարկովի, Զապորոժյեի եւ Դնեպրոպետրովսկի ահաբեկչություններում: 

Ըստ հետաքննության վարկածի` տվյալ  սխեմայի գաղափարախոսը եւ կազմակերպիչը եղել է  Դնեպրոպետրովսկյան համալսարանի քաղաքագիտության դասախոս Վիկտոր Սուկաչովը, որը ղեկավարվել է ֆինանսական դրդապատճառներով:

2011 թվականի հոկտեմբերի 13-ին Խարկովի կենտրոնում գիշերվա 2-ին կրպակներից մեկի մոտ պայթյուն էր տեղի ունեցել: Մեկ շաբաթ անց Զապորոժյեի կենտրոնում Սիլպո սուպերմարկետում պայթուցիկ սարք էր գործարկվել: Եւս մի քանի շաբաթ անց Դնեպրոպետրովսկի Կարլ Մարքսի պողոտայում պայթել էր աղբարկղը, որի հետեւանքով զոհվել էր մեկ մարդ: 

Ապրիլի 27-ին Դնեպրոպետրովսկի կենտրոնում 4 պայթյուն էր տեղի ունեցել, որոնց ընթացքում տուժել էին 31 մարդ, այդ թվում 10 երեխա: Ըստ ՆԳՆ-ի տեղեկության` բոլոր պայթուցիկ սարքերն ինքնաշեն են եղել եւ տեղակայված են եղել աղբարկղներում:

Հունիսի 1-ին Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկոն հայտարարել էր 4 կասկածյալների ձերբակալության մասին:

Պշոնկոն հայտարարել էր, որ Դնեպրոպետրովսկում պայթյունները կազմակերպվել էին շահադիտական նպատակներից ելնելով: Ըստ նրա` չարագործները համացանցով գումար էին պահանջել պայթյունից հետո, սպառնալով նոր պայթյուններով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ