News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երգչուհի Արմինե Գրիգորյանը մայիսի սկզբին մեկնել է Հայաստանից` հանգստի եւ բուժման նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա եղբայր, հաղորդավար-երգիչ Սամվել Գրիգորյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե երգչուհին արտագաղթել է Հայաստանից, նրա համբերության բաժակը լցվել է եւ այլն:

Սամվել Գրիգորյանը նշեց, որ քույրն ինչ-որ ալերգիկ խնդիրներ ունի, մեկնել է Մոսկվա, Մյունխեն, սակայն այնտեղ չեն կարողացել բուժել, այդ պատճառով էլ մեկնել է Ֆրանսիա: Այժմ Արմիեն Գրիգորյանը գտնվում է Փարիզում,  հանգստանում է եւ բուժվում, բայց անպայման կվերադառնա: «Ամեն ինչ նորմալ է»,- ասաց Սամվել Գրիգորյանը:

Երգիչ-հաղորդավարը հերքեց, թե Արմինե Գրիգորյանի համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ նրա նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ էին, մերժվել են բոլոր հեռուստաընկերությունների կողմից:

 «Ոչ թե մերժել են, այլ  ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքները, կար մի հեռուստաընկերություն, որը ցանկություն էր հայտնել համագործակցել եւ կլինի համագործակցություն»,- ասաց Սամվել Գրիգորյանը: Նրա խոսքով` քույրը չի հեռացել Հայաստանից, ոչ էլ նեղված է: Առաջիկայում  Արմինե Գրիգորյանը կվերադառնա եւ կշարունակի կարիերան, եթե ցանկանա, սակայն կոնկրետ Ժամկետ Սամվել Գրիգորյանը չցանկացավ նշել:

Ավելի վաղ  լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե  երգչուհի Արմինե Գրիգորյանը մոտ մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից: Նրա համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ նրա նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ էին, մերժվել են բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Մինչդեռ նրա «Իմ արեւ» հաղորդումը «Դար 21»-ի լավագույն հաղորդումներից էր:

«Մտերիմներն ասում են, որ նա մեկնելիս շատ հուզված է եղել եւ հրաժեշտ տալու ժամանակ հայտարարել է, որ հոգնել է հոգեմաշ պայքարից եւ գնում է, քանի որ այլեւս չի կարող եւ չի ուզում պայքարել ոչ իշխանությունների, ոչ էլ այս բարքերի դեմ: Մտերիմներն ասում են, որ նրան նաեւ, որպես երգչուհի, տեւական ժամանակ թույլ չէին տալիս հանդես գալ»,-, գրել է «Հրապարակը»:

Տպել
Ամենաշատ