News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2013թ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու եւ թեկնածու առաջադրելու հարցը Հայ ագգային կոնգրեսում չի քննարկվել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասցա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` հավելելով, որ ժամանակը կգա, կանեն քննարկումները:

«Մենք ունենք հզոր թեկնածու`  բոլորի կողմից ընդունված, սիրված եւ ես համոզված եմ, որ մեր թեկնածուով կմասնակցենք ընտրություններին»,- ասաց Արամ Մանուկյանը` նկատի ունենալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, նախկին արտգործանախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ասել էր, որ 2013թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրի ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ