News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքում, հունիսի 9-12-ին շրջանների զգալի մասում, 13-ին առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ. քամին հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանն 9-10-ին կնվազի 4-6 աստիճանով, 12-ին կբարձրանա 1-3 աստիճանով:

Երեւանում, հունիսի 9-10-ին գիշերվա առաջին կեսին եւ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 12-13-ին առավելապես առանց տեղումների եղանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ