News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկնքում նախօրեին հայտնված երկնային մարմինը դժվար թե այս կամ այն տեսակիր հրթիռ լիներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Նրա կարծիքով, այդ օբյեկտը համարել չբացահայտված թռչող օբյեկտ նույնպես չարժե:

«Այդ տարօրինակ երեւույթը տեսել են նաեւ Հարավային Կովկասի այլ երկրներում, ինչպես նաեւ Իսրայելում, Իսպանիայում եւ այլն: Լրիվ հնարավոր է, որ դա ուղղակի տեսլիք է: Միանշանակ պատասխան դեռ չկա»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 7-ին, ժամը 21:45-ի սահմաններում, Հայաստանի տարբեր հատվածներից երկնակամարում տարօրինակ երկնային մարմին են նկատել` կոնաձեւ լուսային էֆեկտով:

Ականատեսների վկայությամբ, երեւույթը շատ կարճ է տեւել, որի ընթացքում փոքրիկ լույսը արագ մեծացել է, սկսել սպիտակ ծխի տեսք ընդունել, ապա արագ անհետացել:

Տարօրինակ երեւույթը նկատել են Երեւանում, նաեւ Արմավիրի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, մասնավորապես, Կապան քաղաքում:

Հատկանշական է, որ լույս արձակող օբյեկտը նկատվել է Իսրայելում հարյուրավոր մարդկանց կողմից: Ոստիկանություն են ստացվել  մի քանի հարյուր հաղորդագրություններ տարօրինակ լուսարձակող օբյեկտի վերաբերյալ: ՉԹՕ-ն տեսել էին  երկրի բոլոր շրջանների բնակիչները:

Ոստիկանությունը կապվել էր ՑԱԽԱԼ-ի հետ` փորձելով պարզել անհասկանալի երեւույթի պատճառը, սակայն զինվորականները չեն կարողացել դա բացատրել:

Այն տեսել են նաեւ Լիբանանում, որի մասին հայտնել էր տեղական «Ալ Նահար» թերթի համացանցային կայքը: Նման հաղորդագրություններ էին ստացվել նաեւ սիրիաթուրքական սահմանից, հայտնում է «IsraelInfo»-ն:

Լիբանանյան թերթերը ենթադրել են, որ երկնքով անցել է խոշոր երկնաքար, սակայն իսրայելցի աստղագետները հերքել են այդ վարկածը: Ynet-ն առաջարկում է այլ բացատրություն. ամենայն հավանականությամբ, իսրայելցիները եւ լիբանանցիները տեսել են ռուսական միջմայրցամաքային «Տոպոլ» հրթիռը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնել է, որ «Տոպոլ» հրթիռի մեկնարկն իրականացվել էր մոսկովյան ժամանակով  21:39-ին` Աստրախանի շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ