News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շրջանառվող լուրերի համաձայն, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

«Բանն այն է, որ «Արզնիի» սեփականատեր Մարատ Ջանվելյանի ու նրա որդիների հետ կապված հայտնի միջադեպից հետո շատերը Ջանվելյանների հետ հրաժարվում են պայմանագիր կնքել ու նրանց հետ աշխատել: Տեղի բնակիչներից շատերը, ովքեր ժամանակ առ ժամանակ առիթ են ունենում այս ընկերության հետ առնչվել, այն կարծիքին են, որ ընկերության դեկավարները առաջնորդվում են ֆեոդալին բնորոշ հոգեբանությամբ` կարծելով, թե բոլորը իրենց համար ստրուկ են: Սրանից բացի, խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Արզնին» այս տարի չի կարողացել իր ընկերության ներսում համապատասխան ներդրումներ կատարել, քանի որ Մարատ Ջանվելյանը անցյալ տարի իր որդիների «հերոսությունների» համար շատ թանկ է վճարել: Թերթը հիշեցնում է, որ 2011թ. մայիսին Ջանվելյանի տղաները Կոտայքի մարզի Հատիս գյուղում ծեծել էին մի խումբ գյուղացիների` չմոռանալով նաեւ իրենց մոտ եղած հրազեններով օդ կրակել:
Իսկ թե այսօր ի՞նչ ծավալներով ու ի՞նչ պայմաններում է փորձում «Արզնին» անարատ արտադրանք ապահովել սպառողի համար, որի մասին աջ ու ձախ գովազդում է, կներկայացնենք առաջիկայում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ