News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը Սիրիայում հունիսի 8-ին այցելել էր համայի շրջակայքում գտնվող Էլ Քուբեյր վայրը, որպեսզի ստուգեր զանգվածային սպանությունների վերաբերյալ լուրը, սակայն այնտեղ ոչ մի բնակիչ չի հայտնաբերել։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի մամլո ծառայության հաղորդագրությունում։  

Մեկ օր առաջ առաքելության ղեկավար, նորվեգացի գեներալ Ռոբերտ Մուդը հայտարարել էր, որ սիրիական բանակը եւ քաղաքացիական անձինք դիտորդներին չեն թողել Էլ Քուբեյր, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հաստատել է, որ դիտորդները հրաձգության են ենթարկվել։

25 դիտորդներից բաղկացած խումբն Էլ Քուբեյրի շրջակայքում հայտնաբերել է զրահապատ տեխնիկայի հետքեր։ «Որոշ տներ վնասվել էին հրթիռներից, ռումբերից եւ տարբեր տեսակի զենքերի կրակոցներից։ Որոշ տներում տեսանելի էին արյան հետքեր պատերին եւ հատակին։ Զգացվել է այրված մարդկային մարմինների ուժեղ հոտ», - ասվում է ՄԱԿ-ի մամլո հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՒՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ 
ՄԱԿ-ն ընդգծում է, որ նախկինի պես հասկանալի չեն հանգամանքները, որոնք նպաստել են հարձակմանը, դեռեւս չեն հաստատվել սպանվածների անունները, մանրամասները եւ քանակը։

Ավելի վաղ Սիրիական ազգային խորհրդի ներկայացուցիչը հայտարարել էր, որ կառավարական զորքերի կողմից իրականացված ջարդի զոհ են դարձել առնվազն 78 գյուղացիներ։ Սիրիայի կառավարությունը կտրականապես հերքել է այդ մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ