News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը Իսրայելի հետ երկխոսությունը վերսկսելու նոր պայմաններ է առաջադրել:

Նրա խոսքով` Իսրայելը պետք է ազատի պաղեստինյան բանտարկյալներին եւ Պաղեստինի ազգային վարչակազմին թույլ տա պաղեստինյան ոստիկանությանը զենք մատակարարել: Միաժամանակ, ավելի վաղ առաջադրված պահանջը` բնակավայրերում շինարարության բացարձակ դադարեցումը, ուժի մեջ է մնում, հաղորդել է Աբասը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների ավարտից հետո, գրում է NEWSru.co.il-ը:

Միաժամանակ, հունիսի 7-ին հայտնի դարձավ, որ իսրայելյան իշխանությունները մտադիր են 300 նոր տներ կառուցել Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Բեյթ Էլ բնակավայրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ