News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Նման ձուկ կուլ տալը նպաստում է ձեր օրգանիզմի վատթարացմանը: Այդ մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն` նկատի ունենալով սուշին:

«Ինչո՞ւ ուտել այդ ճիճուներով վարակված ձուկը: Սննդի մեջ նորաձեւություն չի կարող լինել: Նման ձուկ կուլ տալը նպաստում է ձեր օրգանիզմի վատթարացմանը», - ասել է նա հունիսի 9-ին` Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում:

«Ի՞նչ եք դուք ուզում: Գնացեք ռեստորան, թող այնտեղ ձեզ համար ձուկ եփեն: Կերեք այն, ինչին սովոր է ձեր գենետիկ հիշողությունը:

Ես տեսել եմ, թե ինչպես են կուլ տալիս այդ ձուկը` Հիչքոքն այստեղ երեխա է: Մարդիկ կուլ են տալիս անհասկանալի ինչ-որ բանի կտոր, որն արդեն սկսում է քայքայվել, եւ այնպես գոհ են նստում», - ասել է Օնիշչենկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ