News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Մոսկվայում թափ է առնում «Եվրոպական» առեւտրի կենտրոնի մոտ տեղի ունցած ծեծկռտուքի վերաբերյալ գործը, երբ չեչենները վիրավորել են «Սպարտակի» երկրպագուին:

Ծեծկռտուքի հնարավոր ականատեսներին հարցաքննության տանելու փորձն ավարտվել է կովկասցի ուսանողների եւ հատուկնշանակայինների միջեւ բախումով: Արդյունքում բաժանմունք է տարվել մոտ 20 մարդ: Ցանցում հայտնվել է ՕՄՕՆ-ի հետ կովկասցիների բախման տեսանյութը:

Սկզբում գործի են դրվել ձեռքերն ու ոտքերը, իսկ հետո` տրավմատիկ ատրճանակները: Հատուկնշանակայիններն էլ իրենց հերթին նման դիմադրություն չեն սպասել ապագա բանասերներից, իրավաբաններից եւ երաժիշտներից, հաղորդում է «НТВ» հեռուստաալիքը:

Ուսանողներին հիմա արդեն կարող է մեղադրանք առաջադրվել ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու փաստով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ