News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Սոմալիական ահաբեկչական «Ալ Շաբաբ» կազմակերպության առաջնորդները պարգեւ են սահմանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գտնվելու վայրի մասին տեղեկության  համար:

Պարգեւը լինելու է 10 ուղտ: Նրանք պարգեւ են խոստացել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին տեղեկության համար` տասը հավ եւ նույնքան աքլոր:Ինչպես հաղորդում է AFP-ն, «Ալ Շաբաբի» հայտարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահի վարչակազմի հայտարարությանը, ըստ որի  33 մլն դոլարի պարգեւ էր սահմանվում այս խմբավորման յոթ առաջնորդների մասին տվյալների համար:

Իսլամական կայքերից մեկում տեղադրվել է «Ալ Շաբաբի» առջնորդներից մեկի` Ֆուադ Խալաֆի աուդիոձայնագրությունը, որում նա ասում է, թե «նման հայտարարությունները մեզ համար խոչընդոտ չեն` սրբազան պատերազմ հայտարարելու համար»: Խալաֆի մասին տեղեկությունների համար ԱՄՆ-ն 5 մլն դոլար է առաջարկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ