News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Էյմոն Գիլմորը տարածաշրջանային այցի շրջանակում հունիսի 11-ին ժամանում է Երեւան:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նախագահը Երեւան կժամանի հունիսի 11-ին, այնուհետեւ կուղեւորվի Թբիլիսի հունիսի 12-ին, եւ կայցելի Բաքու հունիսի 13-ին: 

Այցի ընթացքում Գիլմորը կհանդիպի պաշտոնատար անձանց, քաղաքական կուսակցությունների նեկայացուցիչների հետ` տարածաշրջանում ԵԱՀԿ-ի աշխատանքները քննարկելու համար:

Ինչպես ասվում է ԵԱՀԿ-ի հաղորդագրության մեջ, ԵԱՀԿ-ի համար տարածաշրջանում երկարատեւ խնդիրների կարգավորումը համարվում է կազմակերպությունում  իռլանդական նախագահության գլխավոր ձեռքբերումներից մեկը:

Էյմոն Գիլմորն այցի ընթացքում կքննարկի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը, հարցեր` կապված 2008 թվականին Վրաստանի հակամարտության հետեւանքների հետ, ինչպես նաեւ ԵԱՀԿ համագործակցության հետ կապված հարցեր, մասնավորապես Երեւանի եւ Բաքվի գրասենյակների հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ