News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը WWDC 2012-ի նախօրեին  գովազդային պաստառների տեղադրման ընթացքում հայտնել է իր ծրագրերը   iOS 6.0 շնորհանդեսի վերաբերյալ: Սան Ֆրանցիսկոյի Moscone West ցուցասրահում հայտնվել է հետեւյալ մակագրությունը.  «iOS 6. Ամենաժամանակակից բջջային օպերացիոն համակարգն աշխարհում»:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Apple-ի բջջային նոր օպերացիոն համակարգի շուրջ բազմաթիվ լուրեր էին պտտվում, որոնք բացահայտում էին նրա հնարավորությունները:  iOS 6.0-ը կարող է ստանալ ֆիրմային քարտեզագրական ծառայությունն  Apple-ից, որը փոխարինում է  Google Maps-ին, բարելավված  ձայնային Siri աջակիցն է, որը կարող է աշխատել ոչ միայն  iPhone 4S-ում, այլեւ կբարելավի ծրագրավորողների միջավայրը Facebook ցանցի եւ այլ հաճելի նորույթների շարքի համար, հայտնում է 3DNews-ը:

Հնարավոր է` միջոցառման շրջանակներում բացահայտվեն նաեւ  iOS 6.0-ի նոր հնարավորություններ: WWDC 2012-ը մեկնակում է հունիսի 11-ին, եւ շուտով պարզ կդառնա, թե լուրերից որոնք են ի կատար ածվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ